9895 դիտում
14:20 29-05-2014
Խոշոր հրդեհ՝ Վարդաշենում. հայտարարվել է ԲԻՍ-1 կանչ. հրշեջներին օգնում էին քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի թիվ 62 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 2 և 3 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ, թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը: Տեղում թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատի խմբի պետը հայտարարել է հրդեհի բարդության բիս 1 աստիճան, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ճգնաժամային կառավարաման կենտրոնի ԱԻՆ արձագանքման խումբը, նույն կենտրոնի օպերատիվ խումբը: Հրշեջներին օգնության են հասել թիվ 8 և 1 հրշեջ փրկարարական ջոկատները: Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապ օգնության, 1-02 ծառայության, էլեկտրոցանցի աշխատակիցները;
Հրշեջները քաղաքացիների՝ հիմնականում երիտասարդների օգնությամբ մարել են թիվ 18 բնակարանի նախասրահի կրակը, սակայն հրդեհի հետևանքով բնակարանատերը խոշոր չափի նյութական վնաս է կրել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ փրկարարներն անվտանգության նկատառումներից ելնելով՝ թիվ 18 բնակարանից (աստիճանավանդակներով) տարհանել են հղի վիճակում գտնվող 25-ամյա Լիանա Ղազարյանին, իսկ ավտոսանդուղքի օգնությամբ տարհանել են 71-ամյա Յաշա Ծատուրյանին, ում շտապ օգնության բրիգադը հոսպիտալացրել է Էրեբունի բժշկական կենտրոն: Սթրեսային վիճակում նշված կենտրոն է տեղափոխվել նաև Արմինե Մալխասյանը: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Յ. Ծատուրյանի առողջական վիճակը գնահատվում է այս պահին ծանր, իսկ Ա. Մալխասյանը, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեղում ԱԻՆ ՓԾ ՃԿԿ ՕԽ պարամեդիկները և մի քանի բնակիչներ տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերտաիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Ազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում՝ հրդեհի առաջացման պատճառն ու հանգամանքները ճշտելու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+