Վրաստանի, ՈՒկրաինայի և Մոլդովայի վարչապետերը Գերմանիայի կանցլերի հետ համատեղ հայտարարությամբ հանդես կգան
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ մայիսի 28-ին Վրաստանի ժամանակով ժամը 21:30-ին հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Վրաստանի կառավարության ղեկավարը Մերկելի հետ կմասնակցի աշխատանքային ճաշի, որին ներկա են լինելու նաև ՈՒկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը և Մոլդովայի վարչապետ Յուրի Լեանկը: Նախատեսվում է նրանց համատեղ մամուլի ասուլիսը:
Վաղը նախատեսված է նշված երեք երկրների վարչապետերի հանդիպումը ԵՄ մշտական ներկայացուցիչ Հերման վան Ռոմպեյի հետ` Աախենում: Որտեղ նրանք մասնակցելու են առավոտյան պատարագին և ընդունելություն է լինելու նաև Աախենի քաղաքապետի մոտ: