2696 դիտում
14:35 28-05-2014
Սեյրան Օհանյանը՝ գիշերը տեղի ունեցած դիվերսիոն գործողության մասին
Ադրբեջանը չի հասկանում, որ արցախյան հարցի լուծման համար անհրաժեշտ է հրադադարի պայմանների պահպանում: Այս մասին այսօր Սարդարապատում, անդրադառնալով մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն գործողությանը, որի արդյունքում հայկական կողմը 1 զոհ և վիրավորներ է տվել, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հիշեցենք, որ Ադրբեջանն էլ 2 զոհ է տվել: Նախարարը միաժամանակ ավելացրեց, որ դիվերսոն գործողությունը եղել է հակառակորդի կողմից, որին հայկական կողմը համարժեք պատասխան է տվել։
«Այսօր Ադրբեջանում էլ է տոն, եւ սրա հետ է կապված այս դիվերսիան։ Խոսել եմ ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ, ինքն էլ է ասել, որ հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը։ Ցավոք, մենք էլ ենք ունեցել 1 զոհ եւ վիրավորներ։ Վիրավորների վիճակը բավարար է: Վերջին շրջանում որոշակի լարվածություն կա շփման գծում։ Իսկ դա գալիս է նրանից, որ Ադրբեջանը չի հասկանում, որ ԼՂ հարցի լուծման համար անհրաժեշտ է հրադադարի պայմանների պահպանում»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
556 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
433 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել