1612 դիտում
09:27 28-05-2014
Հերթական խորհրդավոր ամսաթիվը Հայաստանի համար․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 29-ին Աստանայում պետք է ստորագրվի Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը, որը պետք է ուժի մեջ մտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Արդեն հայտարարվել է, որ Աստանա է մեկնելու նաեւ Սերժ Սարգսյանը, սակայն մի բան պարզ չէ՝ նա ստորագրելո՞ւ է պայմանագիրը, եւ հենց այնտեղ Հայաստանը միանալո՞ւ է դրան, թե՞ ոչ: Չենք կարող բացառել, որ կլինեն նույնպիսի անակնկալներ, ինչպիսին եղել են հայ-թուրքական արձանագրությունների, Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունների տեսքով:
Այսինքն՝ հասարակությունը ոչինչ չի իմանա, եւ ոչինչ չի հայտնվի հասարակությանը, ու հանկարծ մեկ էլ կարող է հայտնի դառնալ, որ Հայաստանն ինչ-որ բան է հայտարարել կամ ինչ-որ բան է ստորագրել: Այնպես որ մայիսի 29-ը, ըստ էության, լինելու է հերթական խորհրդավոր ամսաթիվը հայաստանյան նորագույն պատմության մեջ, ըստ որում՝ այդ ամսաթվերը, որպես կանոն, եղել են ամոթալի, խայտառակ իրադարձությունների ամսաթվեր, եւ այս իմաստով, եթե մայիսի 29-ը համալրի այդ շարքը, լինելու է հենց այդպիսին:
Եվ ոչ միայն խորհրդավոր, այլ նաեւ, ցավոք սրտի, խորհրդանշական: Խորհրդանշական այն տեսանկյունից, որ Հայաստանը մայիսի 28-ին կնշի Առաջին անկախ հանրապետության տոնը, իսկ մայիսի 29-ին ըստ էության կստորագրվի կամ կարող է ստորագրվել մի փաստաթուղթ, որը «կնշանավորի» Հայաստանի երրորդ հանրապետության անկախության կորուստը կամ կորստի գործընթացի մի հանգրվան»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
11533 դիտում
12:17 05-04-2014
Բնակիչներն ահազանգում են խորհրդավոր Lexus-ի խորհրդավոր վթարի մասին
33989 դիտում
19:38 17-10-2014
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը խորհրդավոր գլոբուսներ է նվեր ստացել, որոնցից մեկի մեջ եղել է խորհրդավոր նամակ
2003 դիտում
21:00 27-01-2021
Ճշգրտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման ամսաթիվը
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»