211652_close_icon
views-count1363 դիտում article-date 08:53 28-05-2014

Ստաս Նամինը սկզբունքորեն դեմ է որևէ հուշարձանի տեղադրմանը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երկու շաբաթ «ՀԺ»-ի թղթակիցը «Ստաս Նամինի կենտրոն» կրթամշակութային կազմակերպության աշխատակցի միջոցով նամակագրական կապի մեջ է եղել Անաստաս Միկոյանի անվանի թոռան հետ: Մայիսի 14-ին մեր թղթակիցը Ստաս Նամինին գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով մեկնաբանել Երևանի ավագանու ապրիլի 30-ի որոշումը՝ միաժամանակ տեղեկացնելով թե որոշման բովանդակության, թե դրա շուրջ ծավալված հանրային արձագանքի մասին: Ստաս Նամինը, ով պապի անունն է կրում (իսկական անունը Անաստաս Ալեքսեյի Միկոյան), ստեղծված իրավիճակի շուրջ օբյեկտիվ գնահատական տալու նպատակով ցանկություն է հայտնել նախ ծանոթանալ ռեպրեսիաներին և գնդակահարություններին Անաստաս Միկոյանի մասնակցությունը հաստատող փաստաթղթերին և հրապարակումներին: Նա լրագրողից խնդրել է իրեն ուղարկել թե պատմական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, թե այդ պատմությունների և Հայաստանում տեղի ունեցած հանրային արձագանքի մասին լրագրողական հրապարակումների հղումները: Մայիսի 16-ին «ՀԺ»-ի թղթակիցը անվանի արվեստագետին է ուղարկել իր ձեռքի տակ եղած նյութերից մոտ մեկ տասնյակը: Եվ ահա, տասը օր դրանք ուսումնասիրելուց հետո Ստաս Նամինը պատասխանել է, որ սկզբունքորեն դեմ է որևէ հուշարձանի տեղադրմանը, և որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում և մտքի մեջ, այլ ոչ գրանիտի ու բրոնզի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր