211652_close_icon

Կարծում եմ, այսօրվա պատերազմը հայերից որևէ մեկի համար անակնկալ չի եղել. Ստաս Նամին. «Հայկական ժամանակ»

views-count4014 դիտում article-date 10:39 22-10-2020
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ ««Ընկերներս մարտի դաշտից, առաջնագծից ինձ սարսափելի տեսանյութեր են ուղարկում, ու ես հասկանում եմ, թե ինչ դժվար է այս տղաների համար Արցախի ու Հայաստանի սահմանները պաշտպանելը և կռվելը արհեստավարժ, մինչև ատամները զինված մարդասպանների հետ, միաժամանակ լինելով ինքնաթիռների ու դրոնների նշանակետը: Սա սարսափելի պատերազմ է, բայց նրանց թիկունքում Հայաստանն է, նահանջելու տեղ չկա: Նրանց անօրինակ հերոսության մասին արդեն գիտի ողջ քաղաքակիրթ աշխարհը, և բոլորը հպարտությամբ ու հիացմունքով են խոսում հայ սպարտացիների բարձր ոգու և արիության մասին: Վստահ եմ, որ նրանց արյունը իզուր չի թափվում». «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ասել է ռուսաստանաբնակ հայ կոմպոզիտոր, ռեժիսոր, արվեստագետ Ստաս Նամինը: [b]– Պարոն Նամին, Արցախում երեք շաբաթից ավելի է՝ պատերազմը վերսկսվել է: Հայ ժողովուրդը հանուն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պայքարում է ոչ միայն ադրբեջանցիների եւ այս անգամ նաեւ թուրքերի, այլեւ Սիրիայից բերված ահաբեկիչների դեմ: Խնդրում եմ ասեք՝ հետեւո՞ւմ եք իրադարձութուններին Արցախում: Ի՞նչ կարծիք ունեք տեղի ունեցողի շուրջ:[/b] – Կարծում եմ, այսօրվա պատերազմը հայերից որևէ մեկի համար անակնկալ չի եղել, իսկ վերջին չորս տարվա ընթացքում աշխարհի իրադարձություններին գոնե որոշ չափով հետևողի համար ակնհայտ էր, որ այն սկսվելու է մոտ ժամանակներս: Իհարկե, դժվար էր պատկերացնել, որ ծավալներն այսքան մեծ կլինեն։ Նկատի ունեմ, որ ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան ու վարձկանները կանցնեն լայնածավալ ռազմական գործողությունների»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր