Բրազիլիայի հավաքականի ավտոբուսը հարձակման է ենթարկվել ցուցարարների կողմից
Բրազիլիայի հավաքականին տեղափոխող ավտոբուսը հարձակման է ենթարկվել բրազիլացի ցուցարարների կողմից: Միջադեպը տեղի է ունեցել Ռիո-դե-Ժանեյրո քաղաքում, որտեղ կանգ են առել աշխարհի հնգակի չեմպիոնները: Ցուցարարները շրջապատել են ավտոբուսը և աշարհի առաջնության անցկացման վերաբերյալ բողոք արտահայտող կարգախոսներով թղթեր են փակցրել ավտոբուսի վրա:
Ցուցարարները կարծում են, որ աշխարհի առաջնության անցկացման համար չափից շատ գումարներ են ծախսվել, մինչդեռ երկրում բազամթիվ մարդիկ գտնվում են ծաղրահեղ աղքատության մեջ: Սպասվում է, որ նմանատիպ ակցիաներ կկազմակերպվեն նաև աշխարհի առաջնության խաղերի ժամանակ, ինչը արդեն մեծ մտահոգում է կազմակերպիչներին: