211652_close_icon
views-count7913 դիտում article-date 13:25 27-05-2014

Նոր մանրամասներ երեկ հակառակորդի կրակոցից մահացած և վիրավորված զինծառայողների մասին

Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացած եւ մահացած փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը Արցախի Մարտունու շրջանից էր եւ ընդամենը 37 տարեկան: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Իսկ մայիսի 26-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացած 20-ամյա Աշոտ Ալիկի Գրիգորյանը Հրազդանից է: Նա այս պահին հոսպիտալում բուժում է ստանում եւ բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր