11 մետրանոցի զավեշտալի չիրացում. տեսանյութ
Սերբիայի առաջնության հերթական տուրի խաղերից մեկի ժամանակ զավեշտալի դրվագ է գրանցվել: «Չուկարիչկի» ակումբի խաղացող Նենադ Միրոսավլևիչը 11 մետրանոցը իրացնելու ժամանակ փորձել է ապակողմնորոշել մրցակցի սարպասպահին, սակայն արդյունքում ինքն է ապակողմոնորոշվել և չի կարողացել ինչպես հարկն է հարվածել դարպասին: