6192 դիտում
23:24 26-05-2014
Դատապարտյալը հիվանդանոցից դիմում է նորանշանակ արդարադատության նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը ՝ Կարինե Հակոբյանը նամակ խնդրանքով դիմել է ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, խնդրելով միջնորդել փրկել ամուսնու կյանքը:
Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ «Հարգարժան մեծարգո նախարար դիմում և խնդրում եմ Ձեզ, Ձեր անմիջական միջամտությունը ամուսնուս հարցով:
Ամուսինս` «Արթիկ» կալանավայրի դատապարտյալ Արտակ Հակոբյանը, ով դատապարտվել է խուլիգանության համար 4 տարի 8 ամիս ժամանակով, պատիժը կրում է 4 տարի և այժմ ծայրահեղ ծանր վիճակով գտնվում է Արմենիա բժշկական կենտրոնում:
Բժիշկները ախտորոշել են ենթաստամոքսային սուր բորբոքում (պանկրիատիտ): 4 ամիս շարունակ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալ Աղասի Խաչատրյանը պահել է պատժախցում անմարդկային պայմաններում, ինչի հետևանքով ամուսինս ստացել է հիվանդություններ, նաև այս տարվա մարտի 24-ին վիրահատվեց՝ հեռացրել են լեղապարկը: Այժմ ամուսնուս կյանքին վտանգ է սպառնում:
Արթիկ ՔԿՀ-ի պետի տեղակալ Աղասի Խաչատրյանը թշնամություն է անում միտումնավոր, շինծու պատվերով տուժեր է գրում, որպեսզի ամուսնուս չազատեն վաղաժամկետ պատժից, բազմիցս ամուսնուս ասել է, որ դու այստեղ ես մեռնելու: Խնդրում եմ Ձեզ, տաք հնարավորություն, ամուսնուս կյանքը փրկելու համար, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- ասվում է դատապարտյալի կնոջ խնդրանքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
361 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել
388 դիտում
18:18 29-11-2024
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին
271 դիտում
18:05 29-11-2024
Հակոբ Արշակյանն ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը