211652_close_icon
views-count4279 դիտում article-date 14:03 26-05-2014

Ավտովթար Տավուշի մարզում. Toyota Prado-ն բախվել է ծառին. կա 7 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 25-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 13:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Գևորգ Օհանյանը, վարելով Toyota Prado մակնիշի 34 ՏD 931 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 99-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Օհանյանը և նրա ուղևորներ՝ 40-ամյա Արմեն Մանուկյանը, 33-ամյա Անահիտ Առաքելյանը, 14-ամյա Զավեն Մանուկյանը, 10-ամյա Մարիամ Մանուկյանը, 11-ամյա Արսեն Մանուկյանը, 15-ամյա Արմինե Մանուկյանը, «գլխի քունքային շրջանի պատռվածք-վերք», «գլխուղեղի ցնցում», «աջ ստորին կողերի սալջարդ», «ձախ ականջի խեցու պատռվածք-վերք», «աջ ծնկան հոդի փակ վնասվածք», «կրծքավանադակի սալջարդ», «աջ ստորին կողերի սալջարդ», «սրունքի սալջարդ» ախտորոշումներով տեղափոխվել են մի մասը՝ Դիլիջանի շտապօգնության կայան, մյուս մասը՝ Դիլիջանի բժշկական կենտրոն:

Նմանատիպ նյութեր