211652_close_icon
views-count1202 դիտում article-date 13:52 26-05-2014

Խուզարկություններ` մի քրեական գործի շրջանակներում

Մայիսի 25-ին, ժամը 10.35-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1975 թ. ծնված Լևոն Փ.-ի տանը և տանը կից օժանդակ շինությունում: Տնից հայտնաբերվել և առգրավվել է առանց համապատասխան փաստաթղթերի «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: *** Նույն օրը նույն գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1934 թ. ծնված Գարեգին Ա.-ին պատկանող տանը և օժանդակ շինություններում: Տնից հայտնաբերվել է ինքնաշեն հրացանատիպ սարք: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: *** Նույն օրը նույն գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1982 թ. ծնված Քյարամ Օ.-ի տանը և տանը կից օժանդակ շինություններում: Խուզարկությամբ տնից հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի, 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի 11 փամփուշտ, որոնցից 8-ը` դատարկ, 3-ը` լիցքավորված, 1 կգ մանրագնդակ, փայտե մահակ` 55 սմ երկարության և 12.5 մ երկարությամբ մետաղյա ճոպան: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր