211652_close_icon
views-count1384 դիտում article-date 13:52 30-05-2014

Խուզարկություն` ոստիկանությունում քննվող քրեական գործի շրջանակներում

Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ` 1968 թ. ծնված Վարդան Ռ.-ի տան ննջասենյակից հայտնաբերվել և առգրավվել է գաղտնի փականով դանակ` պատյանով, բակում գտնվող խորդանոցից` երկու փաթեթ` դեղնականաչավուն կանեփանման զանգվածով, նաև պոլիէթիլենային տոպրակ` 118 գ փոշենման զանգվածով, իսկ ավտոտնակի տանիքից` ստվարաթղթե արկղ, որում առկա է եղել կաշվե պատյան` նախատեսված ատրճանակի համար, ինքնաձիգի պահունակ, ինքնաձիգի պահունակ` նախատեսված 45 փամփուշտի համար` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 2 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 105 փամփուշտ, «Մակարով» տիպի ատրճանակի դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և նռնակի 1 պայթուցիչ: Առգրավածն ուղարկվել է փորձաքննության: Նախաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր