Սփյուռքի նախարարությունը բանակցում է պատանդ մնացած քեսաբահայերին վերադարձնելու հարցով
Նախարարության առջեւ դրված ամենակարեւոր հիմնախնդիրները սիրիահայերի հետ տարվող աշխատանքներն են: Հրանուշ Հակոբյանը տեղեկացնում է`Քեսաբից արդեն 4 ընտանիք է եկել Հայաստան: Նախարարությունը բանակցություններ է տանում պատանդ մնացած 22 քեսաբահայերի` իրենց ընտանիքներ վերադարձնելու ուղղությամբ:
Օրական 20-30 սիրիահայ է տարբեր հարցերով դիմում նախարարությանը: Հայաստանում գտնվող ավելի քան 12 հազար սիրիահայերի համար Հայաստանում գործող տարբեր բարեգործական ընկերություններ բազմաթիվ օժանդակություն են ցուցաբերել: 900 սիրիահայ տարբեր ոլորտներում է աշխատում: Սիրահայերի համար լուծում է ստացել նաեւ սրտի վիրահատության հարցը: Մոտ մեկ միլիոն դրամ արժողությամբ վիրահատությունից օգտվել է 17 սիրիահայ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28495]armnewstv.am [/url]