211652_close_icon
views-count262032 դիտում article-date 11:20 27-01-2021

Արտակարգ դեպք Երևանում․ հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երեխայի է պատանդ վերցրել․ նրա հետ բանակցում է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, լրացված

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներով Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ փաստի առջև են կանգնել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետախուզման մեջ գտնվող անձը երեխայի է պատանդ վերցրել և հրաժարվում է հանձնվել ոստիկաններին։ Այս պահին նրա հետ բանակցություններ է վարում ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Դեպքի վայրում են նաևՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը և Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Վնասազերծան ժամանակ հետախուզվողի կողմից հնչել են մի քանի կրակոցներ։ Բարբախտաբար տուժածներ չկան»։ [b]Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վ․ Ղազարյանին, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանին հաջողվեց մոտ 5 ժամ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հետախուզվողին հանձնել իրավապահներին։ Նրան ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը Վ․ Ղազարյանի ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեցին Ոստիկանություն։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները։ Նրանց են միացել նաև Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները։[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 202+
202+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր