211652_close_icon
views-count1356 դիտում article-date 13:37 25-05-2014

Կոմանդոսի 75-ամյակի առթիվ թարգմանվել է ճապոնական Բուսիդոն. տեսանյութ

Անձրևը չէր դադարում, չէր էլ խանգարում: Անակնկալը ստացվեց` Կոմանդոսը հանդիպման վայր էր եկել առանց գեներալի համազգեստի: Գրախանութից դուրս և ներս Արցախի հերոսի մարտական ընկերներն են, առիթը` Արկադի Տեր - Թադևոսյանի 75-ամյակի առիթով լույս տեսած գրքի շնորհանդեսը: Ինչ գիրք է, Կոմանդոսը մինչև վերջին պահը չի իմացել: Արտաշես Տեր - Հովհաննիսյանը 2010-ից մտածում էր ինչ նվիրել Արկադի Տեր-Թադևոսյանին: Ի վերջո անցած տարի, երբ Հայաստանում էր «Հիտաչի» ընկերության էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրենը, թարգմանիչն առաջարկել է հայերեն թարգմանել ճապոնական Բուսիդոն` ռազմիկների ճանապարհը ներկայացնող գիրքը: Ցուկիո Մակիմոտոն հավանել է գաղափարն ու ստանձնել գլխավոր խմբագրի դերը: Գրքի հիմքում ընկած է 7 գաղափարախոսություն` արդարություն, քաջություն, մարդասիրություն, քաղաքավարություն, անկեղծություն, հարգանք և հավատարմություն: Թարգմանիչը բոլոր յոթ կետերը ուսումնասիրել է և եզրակացրել, որ Բուսիդոյի մեջ յուրաքանչյուր հայ կտեսնի Կոմանդոսին: Մի քիչ շփոթված և հուզված Կոմանդոսը խոստովանում է, որ Հայաստանին հարկավոր են ոչ թե սամուրայներ, այլ Հայրենիքի պաշտպաններ: Արցախյան պատերազմից հետո միշտ է ասել, որ հայ ազգի հարատևության գաղտնիքը հաղթանակն է և խաղաղությունը: Բուսիդոն Կոմանդոսի գրադարանում առանձնահատուկ տեղ կունենա: Բայց խոստանում է, որ շուտով ինքն անձամբ կգրի մի պատմություն` նվիրված Արցախին, կթարգմանի տարբեր լեզուներով ու աշխարհը կիմանա հայ ժողովրդի միասնական ոգու մասին: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28485]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր