Ես քվեարկել եմ եվրոպական Ուկրաինայի համար. Տիմոշենկո
                        Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն Դնեպրպետրովսկում  մասնակցել է նախագահական ընտրությունների քվեարկությանը:  
Տիմոշենկոն №121/166  ընտրատեղամաս է եկել   ամուսնու՝ Ալեքսանդր Տիմոշենկոյի և աղջկա՝ Եվգենի Տիմոշենկոյի հետ: 
 
 «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդի խոսքերով ,  ինքը քվեարկել է ազատ և ժողովրդավար Ուկրաինայի համար, որի համար իրենց կյանքի գնով են վճարել Մայդանի հերոսները: 
 «Այսօր ես քվեարկել եմ եվրոպական Ուկրաինայի համար, որը  կարող է դառնալ ամուր պետություն, Եմ լիիրավ անդամ»,- հայտարարելէ Տիմոշենկոն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

