Ուկրաինան մինչև 2020 թ․ մտադիր է հրաժարվել ռուսական էներգակիրներից. Տիմոշենկո
Ուկրաինան կարող է մինչև 2020 թ․ հրաժարվել ռուսական էներգակիրների մատակարարումներից: Այս մասին ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտարարել է «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն:
«Ուկրաինան ունի ռեսուրսներ, որ 2020 թվականից ընդհանրապես Ռուսաստանից էներգակիրներ չգնի»,- ասել է նա։
Տիմոշենկոն ընդգծել է, որ մինչև 2020 թ․ Եվրոպան գազի մատակարարումներ է իրականացնելու Ուկրաինա, նաև՝ սեփական թերթաքաղային գազի արդյունահանում:
«Ինչ վերաբերում է միջուկային վառելիքին, ապա մենք ամերիկյան Westinghouse ընկերության վառելիք ունենք»,- ասել է «Բատկիվշչինայի» ղեկավարը: