Հռոմի Պապի Իսրայել ժամանումից մի քանի ժամ առաջ 26 ցուցարար է ձերբակալվել
Երուսաղեմի ոստիկանները ձերբակալել են 26 ծայրահեղականների, ովքեր ցույց էին անցկացրել Սիոնի լեռներում, որտեղ պետք է ժամաներ Հռոմի Պապ Ֆրանցիսկը, հաղորդում Agence France-Presse-ը:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ձերբակալությունը տեղի է ունեցել Պապի Իսրայել ժամանումից մի քանի ժամ առաջ:
«Ցուցարարները Դավիթ Թագավորի գերեզմանի հարևանությամբ ոստիկանների վրա քարեր և շշեր են նետել, երկու ոստիկան վնասվածք են ստացել»,- հայտարարել է Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը: