Իտալիայում ձերբակալել են Լ’Ակուիլա քաղաքի Սբ. Պիետրո դել Յենկա եկեղեցուց հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս II-ի արյան սրվակը գողացողներին, հաղորդում է, Catholic Herald Online-ը:
Ըստ տեղեկությունների կարաբիները ձերբակալել են 3 թմրամոլների, որոնց մոտ հայտնաբերվել է արյան սրվակի տուփը :
Նրանք հայտնել են, որ սրվակը գցել են, իսկ տուիփը ցանկանում էին վաճառել:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/140127162644-italy/]հայտնել էինք[/url], Իտալիայի Լ’Ակուիլա քաղաքի Սբ. Պիետրո դել Յենկա եկեղեցուց անհայտ անձինք գողացել էին հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս II-ի արյան սրվակը: Բացի այդ նրանք հափշտակել էին խաչելությունը: Հանցագործների որոնման համար մասնակցում էին մոտ 50 կարաբիներ: Ողջ աշխարհում կա հանգուցյալ պապի արյան սրվակի 3 նմուշ: