«Յուվենտուսի» և «Միլանի» խաղացողները Գավաթի եզրափակչից առաջ հանդիպել են Հռոմի Պապի հետ. տեսանյութ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը Իտալիայի Գավաթի եզրափակիչ խաղից առաջ Վատիկանում ընդունել է «Միլանի» և «Յուվենտուսի» խաղացողներին:
Երկու թիմերի խաղացողների, մարզիչների և ղեկավարների հետ միասին հանդիպմանը ներկա է գտնվել նաև Իտալիայի A սերիայի նախագահ Մաուրիցիո Բերետան: Հռոմի Պապը թիմերին իր բարեմաղթաներն է հղել:
Նշենք, որ եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 21-ին` Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում: