Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ
Հանրապետության տարածքում մայիսի 24-28-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
[img]/ups/images/062637900140099849736913.jpg[/img]
Երևանում մայիսի 24-28-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
[img]/ups/images/0951748001400998497120575.jpg[/img]
Երևանի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 33.60C (1989թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 6.10C (1991թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 19.00C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն