Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
Մայիսի 13-14-ը հանրապետության շրջանների զգալի մասում, 15-17-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ին կնվազի 2-3 աստիճանով, իսկ 15-16-ը նույքան կբարձրանա:
[img]/ups/images/0135142001399962366898094.jpg[/img]
Երևանում մայիսի 13-14-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 15-17-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
[img]/ups/images/0370887001399962396568843.jpg[/img]