Մարկոս Պիցելլին հաղթանակ պարգևեց իր թիմին. տեսանյութ
Ղազախստանի առաջնության 13-րդ տուրի շրջանականերում «Ակտոբեն», որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը և Մարկոս Պիցելլին, մրցակցի հարկի տակ ուժերը չափեց մրցաշարային աղյուսակի ետնապահ Սեմեի «Սպարտակի» հետ:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով: Միակ և հաղթական գոլը հանդիպման 69-րդ րոպեին խփեց Մարկոս Պիցելլին: