2174 դիտում
15:03 24-05-2014
ՀՀԿ համագումարից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղղակի փրկեց Տիգրան Սարգսյանին ճնշող հարցադրումներից
ՀՀԿ տասնհինգերորդ համագումարին ներկա էր նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հարկ է նկատել, որ Տիգրան Սարգսյանը լրագրողների սպասված հյուրն էր, եւ բոլորը շտապեցին նրան հարցեր ուղղելու: Սակայն ն,ա տեսնելով, որ չի կարողանում լրագրողներից խույս տալ, նախապես ներողություն խնդրեց եւ ասաց, որ ոչ մի հարցի այսօր չի պատասխանելու: Ամեն դեպքում լրագրողները համառորեն հարցերը հնչեցրին: Լրագրողների եւ Տիգրան Սարգսյանի հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.
[b]՛-Պարոն Սարգսյան, ճի՞շտ է, որ ՀՀԿ-ից դուրս եք գալու:
[/b]
-Ներողություն:
[b]-Ինչու՞, ի վերջո, հրաժարական ներկայացրիք:
[/b]
-Ես ներողություն եմ խնդրում ձեզանից: (Զրույցին միջամտում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խնդրում ճնշում չգործադրել):
[b]-Պարոն Սարգսյան, ձեզ առաջիկայում որտե”ղ եք տեսնում:
[/b]
-Կներեք, ներողություն եմ խնդրում, բայց ձեր հարցերին հետո կպատասխանեմ:
[b]-Ինչպե”ս կգնահատեք նոր կառավարության ծրագիրը:
[/b]
-Ես ներողություն խնդրեցի ձեզանից, ես ձեր հարցերին այսօր չեմ պատասխանելու:
Վարչապետ Հովիկ Աբրահմյանը ստիպված եղավ նորից օգնության հասնել Տիգրան Սարգսյանին եւ դիմելով լրագրողներին՝ ասաց. «Ի՞նչ եք ուզում այս մարդունց: Մարդը 5 անգամ ներողություն խնդրեց, դուք էլի ճնշում եք գործադրում, հետո էլ ասում եք՝ իշխանություններն են ճնշում»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
787 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
652 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
451 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը