211652_close_icon
views-count1019 դիտում article-date 14:03 24-05-2014

Գողի էին որոնում` խարդախության մեղադրանքով հետախուզվողի հանդիպեցին

Մայիսի 22-ին, ժամը 21.45-ին, Երևան քաղաքի Մելքումովի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արարատի բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Համլետ Ա.-ն: Ստուգմամբ պարզվել է, որ նա ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից ս/թ. մարտի 28-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: Վերջինս ձերբակալվել և գտնվում է բաժնի ՁՊՎ-ում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր