2300 դիտում
23:02 23-05-2014
Անգլիա-1966. Ֆուտբոլի նախահայրերի առաջին և միակ հաղթանակը
2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Հունիսի 12-ին Բրազիլիայում կմեկնարկի աշխարհի 20-րդ առաջնությունը: Մինչ այդ SHAMSHYAN.COM-ը Ձեր ուշադրությանը կներակայացնի աշխարհի առաջնությունների պատմությունը:
[url=https://shamshyan.com/hy/article/13891/]Ուրուգվայ 1930[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/13972/]Իտալիա 1934[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/14096/]Ֆրանսիա 1938[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/14601/]Բրազիլիա 1950[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/14831/]Շվեյցարիա 1954[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/14857/]Շվեդիա 1958[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/15083/]Չիլի 1962[/url]
[b]Անգլիա 1966[/b]
1966 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվեց ֆուտբոլի հայրենիք` Անգլիայում: Մինչ առաջնության մեկնարկը համընդհանուր ցուցադրման դրված վայրից գողացվեց ժյուլ Ռիմեի անունը կրող աշխարհի գավաթը: Դրանից հետո սկսվեց համազգային որոնումները: Արդյունքում արձանիկը հայտնաբերվեց Լոնդոնի այգիներից մեկի թփուտներում: Հետքրքիրն այն է, որ նրա տեղը մարդկանց օգնեց հայտնաբերել «Փիքլս» մականունով մի շուն: Մինչ տիտղոսի հայտնաբերելը անգլիացիներն ապահովության համար պատրաստել էին նույն արձանիկի կրկնօրինակը, որն այժմ պահվում է Փրեսթոնի ազգային թանգարանում: Առաջնությունն ընթացավ 1962 թվականի մրցակարգով: Ընտրական փուլը հաղթահարած 16 հավաքականները բաժանվեցին 4 խմբի: Առաջնության վիճակահանությունը տեղի ունեցավ 1966թ. հունվարի 6-ին, որը ԱԱ պատմության ընթացքում առաջին անգամ հեռարձակվեց հեռուստատեսությամբ:
1966-ի առաջնությունը հարուստ եղավ անմոռանալի և անսպասելի իրադարձություններով: Այն մեկնարկեց ոչ այնքան տպավորիչ Անգլիա-Ուրուվա հանդիպումով և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Բայց երկրորդ խմբում ԳՖՀ-ի ընտրանին միանգամից գործի անցնելով` 5:0 ջախջախիչ հաշվով պարտության մատնեց Շվեյցարիայի հավաքականին: Իսկ ահա բրազիլացիներն անակընկալ կերպով չարդրարացրեցին իրենց երկրպագուների սպասելիքները: Ճիշտ է, նրանք խմբային մրցաշարի մեկնարկային խաղում 2:0 հաշվով պարտության մատնեցին բուլղարացիներին, սակայն որքան էլ, որ զարմանալի էր մնացած երկու հանդիպումներում պարտվեցին: Աշխարհի կրկնակի չեմպիոնները նախ 3:1 հաշվով պարտվեցին իրենց ավանդական մրցակիցը դարձած հունգարացիներին, այնուհետև նույն հաշվով զիջեցին պորտուգալացիներին: Չորրորդ խմբում ՍՍՀՄ-ի հավաքականը ցուցադրելով տեխնիկապես գրագետ և հուսալի խաղ, առանց որևէ դժվարության հաղթահարեց խմաբյին փուլի արգելքը:
Հենց այս խմբում գրանցվեց առաջնության ամենամեծ անակնկալը: ԿԺԴՀ-ի հավաքականը 1:0 հաշվով պարտության մատնելով Իտալիային, դարձավ ոչ միայն այս առաջնության, այլև ողջ աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում ամենամեծ անակնկալներից մեկի հեղինակը:
Հյուսիսիկորեացիները դուրս գալով հաջորդ փուլ մոտ էին նաև նրան, որպեսզի իրենց հաշվին գրանցեին երկրորդ անակնկալը: Քառորդ եզրափակիչ Պորտուգալիա - ԿԺԴՀ հանդիպումը կայացավ Լիվերպուլ քաղաքի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում: Կորեացիները հանդիպման արդեն առաջին րոպեին հաշվի մեջ կարողացան առաջ անցնել, իսկ քիչ անց անակնկալ կերպով նրանք կարողացան ևս երկու անգամ գրավել պորտուֆալացիների դարպասը: Սակայն Էյսեբիոյի և նրա խաղընկերների փայլուն խաղի և կամային բարձր հատկանիշների շնորհիվ Պորտուգալիան կարողացավ ոչ միայն հավասարեցնել հաշվի հավասարակշռությունը, այլև կարողացան 5:3 հաշվով հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Այս խաղում չորս գոլ հեղինակեց առաջնության լավաֆույն ռմբարկու դարձած Էյսեբիոն, ում այս առաջնության ժամանակ տրվեց «Սև հովազ» մականունը: Մյուս քառորդ եզրափակիչ զույգերից մեկում մրցեցին Անգլիայի և Արգենտինայի հավաքականները: Այս հանդիպումը ընթացավ բավականին կոշտ և կոպիտ պայքարում: Անգլիացիները 78-րդ րոպեին Ջեֆֆերի Հերսթի խփած միակ գնդակի շնորհիվ 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տարան հարավամերիկացիների նկատմամբ: Գերմանացիները խոշոր 4:0 հաշվով պարտության մատնեցին Ուրուգվայի հավաքականին: Այս հանդիպման ժամանակ Ուրուգվայի հավաքականի կազմից մրցավարը խաղադաշտից միանգամից հեռացրեց երկու ֆուտբոլիստների: Իսկ մեկ այլ խաղային դրվագում, սեփական տուգանային հրապարակում ԳՖՀ-ի հավաքականի խաղացող Շնելինգերի բացահայտ ձեռքով խաղի համար մրցավար չնշանակեց 11 մետրանոց հարված: ՍՍՀՄ-ի հավաքականը Չիսլենկոյի և Պորկույանի խփած գնդակների շնորհիվ 2:1 հաշվով առավելության հասավ Հունգարիայի հավաքականի նկատմամբ:
Կիսաեզրափակիչ առաջին խաղում հանդիպեցին Անգլիայի և Պորտուգալիայի հավաքականները: Այս խաղում իր հիանալի վարպետությամբ և խփված երկու գնդակներով աչքի ընկավ Բոբի Չարլտոնը, ինչի արդյունքում անգլիացիները հաղթեցին 2:1 հաշվով: Կիսաեզրափակիչ երկրորդ զույգում մրցեցին ՍՍՀՄ-ի և ԳՖՀ-ի ընտրանիները: Այս հանդիպումը նույնպես անցավ բավականին հետաքրքիր պայքարում: Հանդիպման 40-րդ րոպեին գերմանացիներին հաշվի մեջ առաջ մղեց Հալլերը, իսկ 70-րդ րոպեին Բեկենբաուերի անհատական անցումից ու փայլուն հարվածից հետո հաշիվը դարձավ 2:0:
[img]http://3.bp.blogspot.com/-Ovaf-Mcq5YE/T_rpU-lZbJI/AAAAAAAABlA/nn9A_9Pq5uU/s1600/Hurst_16.jpg[/img]
[img]http://goals.by/assets/photos/3736/med_thumb/england.jpg[/img]
Երրորդ տեղի համար մրցավեճում Պորտուգալիան 2:1 հաշվով հաղթեց ՍՍՀՄ-ի հավաքականիբ և դարձավ առաջնության երրորդ մրցանակակիրը:
Եզրափակիչում միմյանց բախվեցին Անգլիայի - ԳՖՀ-ի հավաքականները: Հանդիպումը կայացավ Լոնդոնի «Ուեմբլի» հանրահայտ մարզադաշտում: Վերոնշյալ խաղը սկիզբ դրեց, այս երկու ֆուտբոլյին գերտերությունների թեժ և սկզբունքային դիմակայություններին, որը մինչ օրս շարունակական բնույթ է կրում: Հանդիպումն ընթացավ հետաքրքիր ու դրամատիկ պահերի ներքո: Առաջինը հաշվի մեջ առաջ անցան գերմանացի ֆուտբոլիստները: 10-րդ րոպեին աչքի ընկավ Հալլերը: Անգլիացիները 18-րդ րոպեին Հերսթի ջանքերով կարողացան շատ շուտ վերականգնել հաշվի հավասարակշռությունը, իսկ 78-րդ րոպեին Պիտերսի հարվածից հետո կարողացան առաջ անցնել: Սակայն գերմանացիները ցուցադրեցին բարձր կամային հատկանիշներ և հանդիպման վերջին րոպեին Վեբերը խփեց պատասխան գնդակը` 2:2: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ: 100-րդ րոպեին խաղի լարվածությունը հասավ իր գագաթնակետին: Ալան Բոլը լայնակի փոխանցում կատարեց դեպի Հերսթը, ով շեշտակի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն գնդակը դիպչելով հորիզոնական դարպասաձողին`ուղղահայաց սլացավ դեպի վայր, բայց գծից այն, թե՞, այս կողմ: Մինչ այժմ այդ դրվագը դիտելով մարդիկ չեն կարողանում հստակ պատսխանել, արդյոք այնտեղ իրականում դարպասի գրավում կար, թե` ոչ: Հանդիպման շվեյցարացի մրցավար Դինստը վիճելի դրվագում չկողմնորոշվելով դիմեց եզրային մրցավար, ՍՍՀՄ-ը ներկայացնող ադրբեջանցի` Թոֆիկ Բահրամովին, ով առանց վարանելու որոշում ընդունեց հօգուտ տանտերերի և ցույց տվեց, որ գնդակը հատել է դարպասային գիծը` 3:2: Իհարկե գերմանացիները գտնում էին, որ դա անարդարացի էր: Բայց քիչ անց նրանք սեփական դարպասը ընդունեցին նաև չորրորդ գնդակը: Բոբի Մուրը հեռվից գնդակը հասցեագրեց դեպի Հերսթը, ով գեղեցիկ հարվածով, այս խաղում խփեց իր երրորդ գնդակը: Նա դարձավ աշխարհի առաջնությունների պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, ով եզրափակիչում դարձավ հեթ–տրիկի հեղինակ: Արդյունքում Անգլիայի հավաքականը սեփական «պատերի» ներքո նվաճեց աշխարհի առաջնության հաղթողի բաղձալի տիտղոսը:
[b]Եզրափակիչ[/b]
30.07.1966
[b] Անգլիա – ԳՖՀ` 4:2[/b]
«Ուեմբլի». Լոնդոն
գոլեր` Հերսթ 18’, 101’, 120’, Պիտերս 78’ – Հալլեր 12’, Վեբեր 90
’
[b]Անգլիա:[/b] Գորդոն Բենքս – Ջորջ Քոեն, Ջեկ Չարլտոն, Բոբբի Մուր, Ռեյ Ուիլսոն, Նոբբի Սթայլզ, Ալան Բոլ, Բոբբի Չարլտոն, Մարտին Պիտերս, Ջեֆ Հերսթ, Ռոջեր Հանտ
Գլխավոր մարզիչ` Ալֆ Ռամսեյ
[b]ԳՖՀ:[/b] Հանս Տիլկովսկի – Հորստ-Դիտեր Հյոտգես, Վիլլի Շուլց, Վոլֆգանգ վեբեր, Կարլ-Հայնց Շնելինգեր, Ֆրանց Բեկենբաուեր, Վոլֆգանգ Օվերատ, Հելմուտ Հալլեր, Ուվե Զելլեր, Զիգֆրիդ Հելդ, Լոթար Էմմերիխ
Գլխավոր մարզիչ` Հելմուտ Շյոն
[img]http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9a/ENG-GER_1966-07-30.svg/300px-ENG-GER_1966-07-30.svg.png[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14171 դիտում
20:45 25-08-2018
Անգլիա. «Արսենալն» առաջին հաղթանակը տոնեց. Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման. . ՏԵՍԱՆՅՈՒԹ
5556 դիտում
22:56 07-05-2016
Անգլիա. «Լեսթերը» հերթական փայլուն հաղթանակը տարավ և ստացավ չեմպիոնական գավաթը. տեսանյութ
7196 դիտում
21:36 20-08-2016
Անգլիա. «Չելսին» նորից խաղավերջում կորզեց հաղթանակը, Յուրգեն Կլոպի թիմը պարտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
4477 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1378 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ
1807 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն