Տղամարդը հրաշքով է բռնում` 2-րդ հարկից ընկնող 1-ամյա երեխային. տեսանյութ
Չինաստանում բարձրահարկ շենքերից մեկի փոքրիկ բնակիչը դուրս էր եկել 2-րդ հարկի պատուհանից` «փնտրելու» մայրիկին:
Դիմացի մայթում գտնվող տղամարդը, տեսնելով այդ, շտապել էր շենքի բակ` բռնելու վայր ընկնող 1-ամյա երեխային:
Հորդառատ անձրևին ականատեսները փափուկ ներքնակ և թղթյա տուփեր էին տեղադրել ասֆալտին, որպեսզի փոքրիկը վնասվածքներ չստանա վայր ընկնելուց:
Բարեբախտաբար, նա ընկել էր տղամարդու ձեռքերի մեջ և ողջ մնացել:
Ներկայացնում ենք տեսանյութը: