Թիվ 119 դպրոցի շրջանավարտները մի լավ պարեցրին վարչապետին և ԿԳ նախարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 23-ին, Վերջին զանգի կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց մայրաքաղաքի թիվ 119 ֆրանսիական թեքումով ավագ դպրոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետին ուղեկցում էր ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Շրջանավարտներն իրենց ասմունքով, երգ ու պարով այնքան գերեցին վարչապետին և ԿԳ նախարարին, որ նրանք նույնպես միացան բոլորի պարին: Իսկ Հովիկ Աբրահամյանը պարի հրավիրեց աշակերտուհիներին: Մթնոլորտն այնքան ջերմ էր, որ շրջանավարտները անկաշկանդ զրույցի բռնվեցին վարչապետի հետ:
Հովիկ Աբրահամյանը կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել կանաչ ճանապարհ. «Ես հպարտ եմ ձեզանով՝ մեր ապագա սերունդով, և որպես երկրի վարչապետ շատ ուրախ եմ, որ ունենք այսպիսի լավ աշակերտներ»:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ միջոցառումից: