2139 դիտում
20:02 22-05-2014
Լուսանկարչությունն ինձ համար շատ մեծ ու մաքուր աշխարհ է, որտեղ կարելի է ապրել, ստեղծագործել, ազատ ու առանց սահմանափակումների. df.am
“[url=http://www.df.am/news/1986/karen-chakhalyan_95_2014.html]ԴԵ Ֆակտո[/url]” ամսագրի զրուցակիցն է լուսանկարիչ Կարեն Չախալյանը, լուսանկարիչ, ով վերջերս հաղթեց National Geographic-ի "Photo of the day" մրցույթում։ Աշխարհի տարբեր երկրներից ներկայացված 2.5 միլիոն լուսանկարների միջից National Geographic-ն ամեն օր ընտրում է 12 լավագույն լուսանկարները։ Կարեն Չախալյանն առաջին լուսանկարիչն է Հայաստանից, ում լուսանկարը դարձել է Օրվա լավագույն լուսանկարը։ Իսկ թե ինչպես ստացավ Կարեն Չախալյանը հաղթական լուսանկարը, ինչ նախասիրություններ ու ծրագրեր ունի լուսանկարիչը, կպարզենք հենց իր հետ զրույցում։
[b]-Կարե’ն, Դուք այն եզակի հայ լուսանկարիչներից եք, ով արժանացել է National Geographic-ի մրցանակին։Ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք, երբ իմացաք հաղթանակի մասին։[/b]
-Արդեն միակը չեմ, բայց երևի առաջինն եմ Հայաստանից, ով արժանացել է այս հաղթանակին։ Ինձանից օրեր անց իմ ընկեր և լուսանկարիչ Վազգեն Մարտիրոսյանը արժանացավ Օրվա լուսանկար տիտղոսին։ Ամեն օր անց է կացվում օրվա լավագույն 12 լուսանկարի ընտրություն National Geographici փորձառու լուսանկարիչների կողմից և 2.5 մլն լուսանկարից ընտրվում է 12 լավագույն լուսանկար ու շնորհվում Daily Dozen "Award" այսինքն օրվա լուսանկար։ Շատ անսպասելի էր ինձ համար, երբ հերթական անգամ մտա կայք, նորություններին հետևելու ու անմիջապես հանդիպեցի ամենաուրախալի լուրին։
[b]
-Կպատմե՞ք Ձեր լուսանկարի մասին. հետաքրքիր է լսել հեղինակի մեկնաբանությունը։[/b]
-Ընտրված լուսանկարն ունի փիլիսոփայական ու հեգեբանական միտք, լույսի, ստվերի ու գույնի համադրւթյամբ նաև հոգեկան ապրումների, մտքերի, տեսիլքների մարմնացում։
[b]-Ինչպե՞ս հայ լուսանկարչի աշխատանքները հայտնվեցին Nat. Geo. հեղինակավոր կայքում։[/b]
-Ամենասկզբում` մոտ կես տարի առաջ, երբ իմ ֆեյսբուքյան էջում տեղադրում էի Սևանա լճի լուսանկարները, National Geographici ֆեյսբուքյան պաշտոնական էջից ստացա հրավեր՝ գրանցման հատուկ հղումով, տեղադրելու աշխատանքներս Nat. Geo. կայքում, շատ անսպասելի էր ու նույնիսկ կարելի էր ասել շոկային։ Դա իմ համար մի նոր ստեղծագործական բարձունքի հաղթահարում էր, ինչ-որ տեղ, նպատակ։ Հաղթանակ երբեք չեմ ակնկալում, ձեռնոց չեմ նետում, չեմ մրցակցում ու չեմ համեմատվում, աշխատում եմ նվաճել։
[b]-Մեր օրերում շատ նորաձև ու տարածված է լուսանկարչությամբ զբաղվելը։ Դուք ինչպե՞ս ընտրեցիք այսմասնագիտությունը։ Որքա՞ն ժամանակ է, ինչ լուսանկարում եք։[/b]
-Հատկապես վերջին տարիներին զգալի է լուսանկարչությամբ զբաղվողների քանակը, ինչ-որ տեղ դա գովելի է, երբ մարդիկ փորձում են պատկերել գեղեցիկը կամ ներկայացնել սեփական աշխարհը։ Շատ դեպքերում լուսանկաչությունը հեշտ թվացող մասնագիտություն է կամ արհեստ, որ կարելի է ուղղակի ձեռք բերել, գնել տեխնիկա ու գումար վաստակել, նման մարդիկ շատ շուտ հիասթափություն են ապրում ու նույն հեշտությամբ էլ հրաժարվում լուսանկարչությունից։ Լուսանկարչությունը բարդ ստեղծագործական աշխատանք է, արվեստի յուրահատուկ ուղղություն։
Ես լուսանկարչությամբ զբաղվում եմ 1999 թվականից, ավարտել եմ կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական բաժինը, ու գաղտնիք չէ, որ կինոյի հիմքը լուսանկարչությունն է։ Սկզբում ժապավենի վրա էի լուսանկարում, հետո հանգամանքների բերումով երկար դադար տվեցի ու վերսկսեցի 2010-ին և շարունակելու եմ լուսանկարել էլ ավելի ակտիվ ու ավելի զգացմունքային։
Մանրամասները՝ [url=http://www.df.am/news/1986/karen-chakhalyan_95_2014.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1860 դիտում
11:53 10-10-2014
«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման. տեսանյութեր
Այս բաժնից
1144 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1249 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1450 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ