211652_close_icon
views-count813 դիտում article-date 18:48 22-05-2014

Մայրաքաղաքում շարունակվում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումները

Մայրաքաղաքի վարչական շրջաններում դեռատիզացիայի տարեկան աշխատանքներում մասնագիտացված կառույցները շարունակում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումները: Գարնան և աշնան ամիսներին, որպես կանոն, կրծողների քանակի զգալի աճ է արձանագրվում, ինչով էլ պայմանավորված է դեռատիզացիայի լրացուցիչ աշխատանքների իրականացումը: Գործընթացին տեղերում աջակցում են համատիրությունների աշխատակիցները. նրանք հատուկ ուշադրություն են դարձնում բազմաբնակարան շենքերի աղբախցերին, շքամուտքերի տարածքներին և բակերի խնդրահարույց հատվածներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր