Տուգանայինի արտակարգ իրացում. տեսանյութ
Պորտուգալական «Պասուշ Դե Ֆերեյրա» ակումբի հարձակվող Բեբեն տուգանային հարվածով արտակարգ գոլի հեղինակ է դարձել: 23-ամյա խաղացողը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, Պորտուգալիայի առաջնության անցումային խաղերի շրջանակում գրավել է «Դեպորտիվո Ավես»-ի դարպասը: Երկու խաղերի արդյունքում «Պասուշ Դե Ֆերեյրա»-ն մրցակցին հաղթել է 3:1 հաշվով և իր տեղը պահպանել է պորտուգալական էլիտար դիվիզիոնում: