1926 դիտում
14:32 22-05-2014
Հայաստան է ժամանել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարը
2014 թվականի մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի շենքում գործող Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի կունենա ռուսական պատվիրակության և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպում՝ նվիրված եվրասիական ինտեգրման ենթատեքստում միգրացիոն քաղաքականության հարցերին:
Ռուսական պատվիրակությունը կղեկավարի ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Հայկական կողմից քննարկմանը հրավիրված են Ազգային ժողովի պատգամավորներ, Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, պրոֆիլային կառույցների ներկայացուցիչներ և հասարակական - քաղաքական ոլորտի փորձագետներ: Ակումբի նիստի շրջանակներում կքննարկվեն երկու երկրների միգրացիոն համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև հարցեր, որոնք վերաբերում են Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածաշրջանին Հայաստանի անդամագրմանը:
Պլանավորվում է երկու երկրների միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխությունների դիտարկում: Միջոցառման մասնակիցները կարող են կարծիքներ փոխանակել միգրանտների ուսուցման և հավատարմագրման, երկքաղաքացիության ձեռքբերման և ՌԴ տարածքում միգրանտների ժամանակավոր գտնվելու հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային Ժողովի շենքում Հայ - ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբը բացվել է 2013 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ: Հայ - ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբն իրենից ներկայացնում է հայ և ռուս պատգամավորների, ազգային խորհրդարանների աշխատակիցների միավորում, որոնց գործունեությունն ուղղված է երկու երկրների փոխգործակցության և համագործակցության ամրապնդմանը:
Նմանատիպ նյութեր
1398 դիտում
20:03 26-02-2014
Դեսպան Եսայանի հանդիպել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի առաջին տեղակալի հետ
1508 դիտում
17:54 05-02-2015
Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարին
1790 դիտում
12:22 18-12-2020
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը ժամանել է Երևան
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան