ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը ժամանել է Երևան
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երևան: Այս մասին դեկտեմբերի 18-ին [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10291503?fbclid=IwAR3Ti3ttV_P010O68x5fDX7MWux8GlpJ6o4kiLU3zprmRRvHAYcXfbiFa-Y]tass.ru[/url]-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:
«ԱԴԾ տնօրենն արդեն Երևանում է, նրան դիմավորել է Հայաստանի ԱԱԾ պետը (Արմեն Աբազյանը)»,- նշել են գերատեսչությունում ՝ չհստակեցնելով այցի մանրամասներն ու ծրագիրը:
Դեկտեմբերի սկզբին Աբազյանը, որը նոյեմբերի 8-ին նշանակվել էր Հայաստանի ԱԱԾ պետ, այցելել էր Մոսկվա: