211652_close_icon
views-count4868 դիտում article-date 13:59 22-05-2014

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են օրեր առաջ առևանգված ավտոմեքենան. մնում է հայտնաբերվեն այն առևանգողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 22-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և տեղի համայնքային ոստիկանները հայտնաբերել են մայիսի 19-ին Արաբկիր վարչական տարածքից անհայտ անձի կամ անձանց կողմից առևանգված Վազ 2107 մակնիշի 22 ՏՕ 127 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան հայտնաբերվել է Արամ Խաչատրյան 26/3 շենքի բակում, իսկ այն ստահակը կամ ստահակներն առևանգել էին Արամ Խաչատրյան 11 շենքի բակից, որտեղ վարորդը մեքենան կայանել էր, իսկ որոշ ժամանակ անց հայտնաբերել էր, որ այն չկա: Այս պահին ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները՝ նույն բաժնի հետաքննիչ Անդրանիկ Գևորգյանի գլխավորությամբ: Սպասում են նաև փորձագետի ժամանմանը, քանի որ կան կասկածներ, որ հնարավոր է՝ մեքենայի վրա հայտնաբերվեն մատնահետքեր: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ավտոմեքենայի սեփականատեր Սուրեն Բաբայանը ասաց, որ գոհ է Արաբկիրի ոստիկանների օպերատիվ աշխատանքից, որոնց ճիշտ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ավտոմեքենան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր