211652_close_icon
views-count5861 դիտում article-date 16:59 20-03-2014

Ճանապարհային ոստիկանները Երևանում հայտնաբերել են գիշերն առևանգված ավտոմեքենան

Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 12 շենքի բակում թալանված ավտոմեքենա կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգի մասին ՃՈ-ն տեղեկացրել է ոստիկանության Մաշտոցի բաժին, և այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը և փորձագետը: Ոստիկանները հայտնաբերել են Վազ 2107 մակնիշի 34 DM 254 համարանիշի ավտոմեքենան, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, պատկանում է Շիրազի 10 շենքի բնակիչ, 29-ամյա Վարդան Փորքաշյանին, ով առավոտյան հայտարարություն էր տվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ իրենց շենքի բակից գիշերը անհայտ անձը կան անձինք առևանգել են իր ավտոմեքենան: Ըստ վարորդի հայտարարության՝ ավտոմեքենայից տարել են մեծ թվով ավտոպահեստամասեր, ինչպես նաև գազաբալոնը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր