211652_close_icon
views-count2198 դիտում article-date 09:27 22-05-2014

Ռուսաստանի միգրացիոն ծառայության պետի Հայաստան գալը դեռ սկիզբն է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր, օրվա երկրորդ կեսին Հայաստան կժամանի Ռուսաստանի միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին, ով կհանդիպի պատգամավորների, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Այդ առիթով երեկ ռուս-հայկական բարեկամության ակումբների նախաձեռնող Անդրանիկ Նիկողոսյանն ԱԺ շենք մտնողներին նախ հրավիրում էր իր ստեղծած ռուսական գրքերի գրադարան, ոմանց նույնիսկ գրքեր նվիրում և բոլորին տեղեկացնում, որ սա դեռ սկիզբն է. առաջիկայում Հայաստան, ԱԺ, նաև այդ ակումբ կժամանեն ռուսաստանյան էլ ավելի բարձրաստիճան ու «արժեքավոր» հյուրեր՝ էլ ավելի «արժեքավոր» հարցեր լուծելու»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր