211652_close_icon
views-count1338 դիտում article-date 23:09 21-05-2014

Արմավիրն` առանց ոռոգման ջրի

Հարություն Ղազարյանի ծիրանի այգիներն արդեն երկու տարի եկամուտ չեն ապահովում: Անցած տարի կարկուտի պատճառով մոտ 100 տոննա բերք կորցրեց, իսկ այս տարի էլ հնարավոր է նույնը կրկնվի ցրտահարության պատճառով: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը Հարություն Ղազարյանից լավատես է. վաճառքի մասին խոսք չկա, բայց սեփական բակի ծիրանը համտեսելու հնարավորություն կունենա: Ծիրանի սպասվող բերքի նախնական հաշվարկը գյուղնախարարն արել է: Անցյալ տարվա համեմատ մոտ 8 անգամ պակաս կլինի: Կեռասն ավելի քիչ է վնասվել, հիմնականում վաղահաս տեսակն է ցրտահարվել: Արմավիրում ցրտահարությունից տուժել է մոտ 50 հեկտար պտղատու այգի: Գյուղապետին արդեն ոչ թե բերքի կորուստն է մտահոգում, այլ` ոռոգման ջուրը: Ցրտահարությունից հետո բանջարաբոստանային կուլտուրաների հողատարածքները կկրնապատկեցին, պետք է կրկնակի ոռոգեն: Գյուղի 450 հեկտար հողատարածքները ոռոգվում են Արաքսի և երկու խորքային հորերի ջրով: Արմավիրի գյուղապետը կարծում է, որ ոռոգման ջրի խնդիրը կկարգավորվի, երբ գյուղի ևս 6 չգործող խորքային հորերն աշխատեն: Համայնքի ղեկավարը հարցը մարզպետարան հասցրել է, բայց դեռ պատասխանը չկա: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28255]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր