1300 դիտում
20:17 16-09-2014
Արմավիրն աղբի տիրապետության տակ
Արմավիր քաղաքի սանիտարական վիճակը կրկին օրակարգում է: Աղբահանող կազմակերպության «Բարեկարգում» ընկերություն նախկին ղեկավարին քաղաքապետը, մոտ մեկ տարի առաջ աշխատանքում թերանալու պատճառով ազատեց աշխատանքից: Նոր տնօրեն նշանակվեց, տեխնիկական համալրվեց, լրացուցիչ աշխատողներ ներգրավվեցին, սակայն քաղաքի ծայրամասերը աղբակույտերից չազատվեցին: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ավագանու նիստի ժամանակ գերեզմանատուն տանող ճանապարհի սանիտարական վիճակից դժգոհեց: Խիստ նկատողություն` բարեկարգում տնօրինության ղեկավար Կամո Հարությունյանին:
Բարեկարգում ընկերության տնօրենը գերադասեց լռել: Ներկաները հուշեցին, որ բեռնող տեխնիկայի վարորդը բացակայում է քաղաքից: Փաստը զայրացրեց քաղաքապետին:
Բարեկարգման տնօրենը կրկին լռեց, իսկ քաղաքապետը շարունակեց հրահանգները: Աղբահանություն իրականացնող կազմակերպության տնօրենը նիստից հետո էլ չցանկացավ խոսել թերացումների մասին, բայց չհերքեց, որ վարորդի պատճառով էր գերեզմանատան ճանապարհին աղբ կուտակվել: Կամո Հարությունյանը վստահեցրեց, որ տեխնիկայի և վառելիքի պակաս չունեն, պարզապես ամռանն աղբը կրկնապատկվում է: Հոկտեմբերից այլևս աղբակույտեր չեն լինի քաղաքում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33705]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21252 դիտում
23:32 11-11-2020
Թշնամու տիրապետության տակ է մնացել նաև նրա երիտասարդ տղայի գերեզմանը. Թագուհի Թովմասյան
Այս բաժնից
1369 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
787 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին