ԱԻՆ շարքերը համալրվում են
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓՈՒՎ կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ՕԿՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաև Արմավիրի, Լոռու և Շիրակի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
ԱԻ նախարար Ա. Երիցյանի այլ հրամաններով` ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության հրահանգիչ Նելլի Ծուղունյանին, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության ավագ հրահանգիչ Գուրգեն Ագարյանին և Տավուշի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ Հայկ Ավետիսյանին շնորհվել է փրկարար ծառայության մայորի կոչում: