4165 դիտում
16:50 12-10-2016
ՀՀԿ շարքերը համալրվում են
Հոկտեմբերի 12-ին ավելի քան 100 երիտասարդներ անդամակցել են Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում նրանց կուսակցական անդամատոմսեր ու կրծքանշաններ են հանձնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, շնորհավորելով նորագիր կուսակցականներին, հիշել է 16 տարի առաջ այն օրը, երբ ինքն էր անդամագրվել ՀՀԿ-ին։ Պարոն Աշոտյանը նկատել է, որ քաղաքականությունը մասնագիտական գործունեություն է, ակտիվ քաղաքական գործունեության համար հարկավոր են գիտելիքներ, հմտություններ, կարողություններ։ «Բայց ամենակարևորն արժեքներն են, այն արժեքները, որ մարդիկ պետք է կրեն իրենց մեջ՝ անկախ քաղաքական պատկանելությունից։ Ձեր տարիքում այդ արժեհամակարգի ներկապնակը շատ ավելի գունեղ ու արտահայտված պետք է լինի, դուք պարտավոր եք լինել զգացմունքային, ուղիղ, շիտակ, գուցե երբեմն՝ ծայրահեղական, բայց նաև՝ ազնիվ։ Ես կարծում եմ՝ ձեր քաղաքական ընտրությունն այդպես եք կատարել»,- ընդգծել է ՀՀԿ փոխնախագահը։ Նա նշել է, որ իշխանության կուսակցության անդամագրվելը երկակի սուր է։ Մի կողմից ակնկալիքներ կարող են լինել՝ որպես իշխանության ղեկին կանգնած քաղաքական ուժ, մյուս կողմից՝ պատասխանատվություն ես կրում նաև իշխանության գործունեության համար։
Ըստ պարոն Աշոտյանի՝ հանրապետական լինելն այսօր արժեհամակարգին հավատարիմ մնալու քայլ է, այն արժեհամակարգի, որն ավանդական է, ազգային է, պահպանողական է քաղաքական էությամբ և միաժամանակ նաև զարգացմանն է միտված։
Նա հույս է հայտնել, որ երիտասարդների կյանքում երբեք հարց չի ծառանա, թե ինչու ընտրեցին հատկապես Հանրապետական կուսակցությունը, մանավանդ այսօր երբ քաղաքական միջավայրում կուսակցությունները շատ են, իսկ քաղաքական պայքարը՝ մեծ։ «Ինձ ուրախացնում է, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը երկրի ամենամրցունակ քաղաքական կառույցներից է, և կարողանում է համալրել իր շարքերը նման բանիմաց երիտասարդներով»,- ասել է Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել բոլոր այն երիտասարդներին, ովքեր հավատացել և անդամագրվել են Հանրապետականի մեծ ընտանիքին։ Նրա տեղեկացմամբ՝ Հանրապետական կուսակցության 30-35 տոկոսը մինչև 35 տարեկան երիտասարդներ են։
«Դա բավականին մեծ թիվ է ցանկացած կուսակցության համար։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորինս շատ երիտասարդներ կարողանան իրենց ակտիվությունը դրսևորել կուսակցական աշխատանքում։ Հուրախություն մեզ՝ պետք է ասեմ, որ մեր երիտասարդները բավականին մրցունակ են, և բազմիցս է ապացուցվել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության դերը մեր քաղաքական իրականության մեջ, հատկապես երիտասարդական քաղաքական դաշտում։ Մենք ամենուր ենք, դրա վկայությունն է համայնքային ընտրություններում մեծաթիվ երիտասարդների առաջադրումը, որոնցից շատերը հաղթահարել են ընտրությունների անցողիկ շեմը։ Ընդհանրապես մեր երիտասարդները շատ խնդիրներ են լուծում թե′ համայնքներում, թե′ բոլոր այն գործընթացներում, որտեղ պատասխանատվություն են ստանձնել»,- ասել է Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բազմատարր է, ներկայացնում է հանրության տարբեր շերտեր, այստեղ ընդգրկված են գիտությունների թեկնածուներ, տարբեր մասնագետներ, երիտասարդներ, որոնք չունեն բարձրագույն կրթություն, և իրականում հենց այդ բազմաշերտությունն է դարձնում կառույցը մրցունակ։ Նա նաև ընդգծել է, որ ՀՀԿ-ին անդամագրվելիս երիտասարդներն անցնում են որոշակի գործընթաց, որը բավականին տևական է և ընդգրկում է դասընթացներ, նախապատրաստական աշխատանքներ։
Աննա Խաչիկյանն արդեն մեկ տարի ՀՀԿ համակիր է, մասնակցում է կուսակցության երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի աշխատանքներին։ Աննան նշում է, որ մեկ տարի համագործակցելով կուսակցության հետ՝ որոշել է անդամակցել ՀՀԿ-ին։
Լևոն Խաչատրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող է։ Ասում է, որ հետաքրքրված է ՀՀ քաղաքական զարգացումներով, ուստի ուսումնասիրել է Հայաստանի քաղաքական դաշտը և եկել համոզման, որ Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունն իրեն ամենահոգեհարազատն է։
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
[/b]
Նմանատիպ նյութեր
2257 դիտում
16:53 21-05-2014
ԱԻՆ շարքերը համալրվում են
1219 դիտում
20:42 01-12-2015
ԲՀԿ շարքերը համալրվում են
8550 դիտում
13:55 16-10-2020
Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են. ՊԲ-ն ներկայացրել է մեր զինվորների սխրանքները
Այս բաժնից
940 դիտում
09:45 29-11-2024
Բուք, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին
760 դիտում
23:13 28-11-2024
Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան
1003 դիտում
22:11 28-11-2024
Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ Նիկոլ Փաշինյան