211652_close_icon
views-count2098 դիտում article-date 09:39 21-05-2014

Զենք ունենալը դեռ իրավունք չի տալիս դնել գրպանն ու ման գալ․ Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է․ ««Եթե մարդ մարտական գործողություններ չի իրականացնում կամ ինչ-որ կարևոր ծառայություն չի մատուցում, իրավունք չունի հասարակության մեջ զենքով ման գալու»,– «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում «Բերկուտ» թիկնապահական քոլեջի ուսումնական մասի պետ, զենքի գծով փորձագետ Տիգրան Սահակյանը։ Թեև փորձագետը կարծում է, որ ընդհանուր առմամբ Հայաստանում իրավիճակը կառավարելի է, քանի որ հիմնականում զենքերը գրանցված են, սակայն խնդիր է համարում, որ մեր երկրում քաղաքացիական զենքի մի շարք տեսակներ, որոնք ազատ վաճառվում են խանութներում, և 18 տարին լրացած ցանկացած անձ կարող է այն ձեռք բերել, տրվում է առանց առողջական վիճակի մասին (տեսողության խախտում, հոգեկան հիվանդություն, ալկոհոլամոլություն կամ թմրամոլություն) հավաստող փաստաթղթի։ Մինչդեռ մի շարք զարգացած երկրներում, ինչպես փաստում է մասնագետը, այդ զենքերը վաճառվում են՝ մարդու առողջական վիճակը հաշվի առնելով. «Հայաստանում պահանջում են մարտական , զենքի համար, բայց մարտական զենք ստացողը զինվորական բուժհիմնարկում անցնում է այդ հետազոտությունները, որից հետո միայն նրան տրամադրվում է մարտական զենք»։ Տիգրան Սահակյանի ներկայացմամբ՝ քաղաքացիական գենք է համարվում նաև որսորդական ոչ ակոսավոր, հարթափող հրացանը, որի տարբերությունը ակոսավորից հեռահարության մեջ է և ավելի դիպուկ խփելու, չնայած մասնագետը վստահեցնում է, որ երկու զենքից արձակած կրակոցն էլ կարող է մահացու լինել։ Փորձագետի մեկնաբանմամբ՝ գազով ատրճանակն էլ իր վտանգն ունի, «եթե մարդկանց մեջ ինչ-որ դեպք է պատահում, և գազով ատրճանակ կրող մարդն այդ զենքն օգտագործում է՝ չիմանալով, որ դիմացինը ասթմատիկ կամ հիպերտոնիկ հիվանդ է, սրտային խնդիրներ ունի, կարող է մարդու մահվան պատճառ դառնալ»։ Գնդիկավոր, օդամղիչ զենքերը, որոնք ևս դասվում են քաղաքացիական զենքերի շարքին, նույնպես խանութներում ազատ վաճառվում են։ Սակայն դրանք կրելու իրավունք մարդը չունի և չի կարող այն դնել գրպանն ու ման գալ, քանի որ նախատեսված են զուտ սպորտային միջոցառումների համար»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր