2894 դիտում
15:26 12-06-2015
Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ի տնօրեն Բիբինին խորհուրդ է տալիս Lexus-ներ վարձակալելու փոխարեն «Գազ 24»-ով կամ «21»-ով ման գալ եւ ահազանգում է
Հիմա ՀԷՑ-ի մասին պատկեր եք ներկայացնում, թե ինչքան ծանր իրավիճակում է գտնվում: Բա որ մի առավոտ արթնանանք, տեսնենք, որ այդ ընկերությունը չկա՞: Կներեք էս բառիս համար՝ գմփացել ա ֆինանսատնտեսական իմաստով: Մենք ի՞նչ ենք անելու: Այս մասին այսօր էլէներգիայի սակագնի վերանայման հայտով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաեւ «ՀԷՑ»-ի ներկայացված ֆինանսական վիճակին եւ բարեգործություններին, որի միջոցով դպրոցներ, մանկապարտեզներ են վերանորոգել եւ 7 եկեղեցի:
«Մենք ամեն անգամ արձագանքողի դերում ենք, իսկ իրենք Lexus-ներ են վարձակալում: Ես այստեղ թուղթ ունեմ, որ 83, 84, 85 թ-ի «Գազ 53» մակնիշի մեքենայի նորոգման վրա միլիոնավոր դրամներ են ծախսում: Դե, եթե համակարգը «Գազ 53»-ով են սպասարկում, թող Բիբինն էլ «Գազ 24»-ով կամ «21»-ով ման գա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ ավելացրեց, որ կորուստները նվազեցնելու համար լրջագույն ներդրումներ են հարկավոր: Ավելին, պետությունը պետք է շահագրգռված լինի առաջին հերթին այդ կորուստների նվազեցման հարցով:
«Շատ երկրներում, օրինակ, սեփականատիրոջը ասում են՝ դու կորուստները նվազեցրու այս չափով, մենք 10 տարի այսօրվա ձեր շեմը չենք փոխի, եթե 12 տոկոս է, այդքան էլ կպահենք, որպեսզի ընկերությունը ստիմուլ ունենա: Եվ մի տարբերակ էլ կա, որ մենք փող գտնենք եւ ներդրումներ անենք եւ հետագայում սակագինը նվազի»:
Նմանատիպ նյութեր
1393 դիտում
14:23 08-07-2015
ՀԷՑ-ը վաճառելու, Բիբինին փոխարինելու հարց քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ
18736 դիտում
20:09 08-09-2019
Երկու օրում Երևանում թալանվել են մի քանի Porsche Cayenne-ներ, Volkswagen Touareg-ներ, Lexus-ներ և այլ ավտոմեքենաներ
Այս բաժնից
2050 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
700 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2029 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա