1871 դիտում
22:48 20-05-2014
Իրատեսակա՞ն է ավտոշուկայում մաքսազերծման կետ բացելը.տեսանյութ
Ավտոշուկաներում բացե՞լ մաքսային և ճանապարհային ոստիկանության կետեր, թե՞ ոչ: Գրավոր առաջարկն արդեն ներկայացվել է կառավարություն: Գաղափարի հեղինակը «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահն է: Գևորգ Դոստուրյանը ուզում է Հայաստանում ներդնել Վրաստանի փորձը և ներմուծված մեքենաների մաքսազերծումը կատարել հենց վաճառքի պահին:
Դոստուրյանի կարծիքով` վաճառելու նպատակով մեքենաները ներմուծելիս, գործարարն այլևս ստիպված չի լինի մաքսազերծել մեքենան մինչև վաճառքը: Դա կիրականացնի արդեն նոր սեփականատերը վաճառքի պահին: Գործարարն էլ սպված չի լինի կրկնակի վերաձևակերպումներ իրականացնել ՃՈ-ում:
Մաքսակետերն ավտոշուկաներում բացելու համար, ըստ Գևորգ Դոստուրյանի, օրենք փոխելու կարիք չկա: Լրացուցիչ ներդրումներ ևս պետք չեն: Անհրաժեշտ է միայն սեփականատիրոջ համաձայնությունը` տարածք տրամադրելու վերաբերյալ: Ավտոներկրողների միության նախագահի խոսքով, ավտոշուկաներում մաքսազերծման իրականացումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Տիգրան Հովհաննիսյանը Դոստուրյանի առաջարկը համարում է անհեռանկար:
Տիգրան Հովհաննիսյանը չի թաքցնում` ավտոներկրողները բազմաթիվ խնդիրներ ունեն, բայց առաջարկը հարցի լուծում չէ: Պետք է թեթևացնել գործարարների հարկային բեռն ու թղթաբանությունը: Այդ նպատակով արդեն ավտոմաքսատան հետ կա նախնական պայմանավորվածություն` բացել ավտոներկրողների գրասենյակ: Երկու և ավելի մեքենայի ներկրման դեպքում ավտոներկրողները լուրջ խնդիրների առջև են կանգնում, մի մասը հայտնվել է դատարանում, մի մասն էլ ստացել է միլիոնների հասնող տուգանքների ծրարներ:
ֆինանսների նախարարությունը «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահի առաջարկը գնահատում է հակաօրինական:
Ֆիննախի պարզաբանումը նշում է, որ այդ դեպքում գրեթե անհնար կլինի տարանջատել հետագա վաճառքի համար ներմուծվող ավտոմեքենաները` անձնական օգտագործման համար ներմուծվողներից, ինչը նշանակում է, որ ներմուծվող ավտոմեքենաների գերակշիռ մասն անորոշ ժամանակով կմնա առանց վերջնական մաքսային ձևակերպման: Արդյունքում կստեղծվի մաքսային վճարների կատարումից խուսափելու գործուն մեխանիզմ:
Առաջարկությունն, ըստ մաքսային ոլորտի պատասախանատուների, պարունակում է ևս մեկ վտանգ: ԱԱՀ մասին օրենքով` մեկ օրացույցային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենա օտարելու դեպքում առաջանում է ԱԱՀ-ի վճարման պարտավորություն: Իսկ Դոստուրյանն առաջարկում է ներմուծված ավտոմեքենայի մաքսային ձևակերպումները և ՃՈ հաշվառումը կատարել անմիջապես գնորդի անունով` փաստացի ներմուծող և վաճառող անձին ազատելով ԱԱՀ-ից:
Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/28166] armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
871 դիտում
21:40 07-01-2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության՝ այս տարվա առաջին նիստը
1411 դիտում
19:53 07-01-2025
ՊՆ–ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
1339 դիտում
19:44 07-01-2025
Ջալալ Հարությունյանի դատական գործը ավարտական փուլ է մտնում. վճիռ կհրապարակվի. armlur.am