7966 դիտում
10:15 24-01-2019
Մանվել Գրիգորյանի կալանավորման համար շամպայն բացելը տհաճ էր, մեր մարտական ընկերոջից երես չենք թեքում. Արա Կետիկյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առաջիկայում ԵԿՄ-ն կարող է արտահերթ համագումար անցկացնել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/01/23/Ara-ketikyan/2902688?fbclid=IwAR3zLYbTqeu_JWexHaaOHLmsqf0Ai_btTIgJW5dOJqhzI5cani8-DRpmJE0]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանը՝ հավելելով, որ որպես վարչության նախագահի հիմնական թեկնածուներ քննարկումները շարունակում են նաև Արամ Սարգսյանի և Սասուն Միքայելյանի հետ:
Արա Կետիկյանն ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ամիսներ շարունակ իրենց թիվ մեկ խնդիրը եղել է ԵԿՄ-ն բնականոն գործունեությանը վերադարձնելը, շոկային վիճակից դուրս գալը, ինչը հաջողվել է:
Արա Կետիկյանը նաև ընդգծեց՝ մի շարք ծրագրերի իրականացման հարցով ֆինանսական խնդիրներ են առաջացել:
«Փորձում ենք ավելի խնայողաբար ֆինանսներն օգտագործել, փորձում ենք օրենքով սահմանված կարգով նոր աղբյուրներ գտնել, որպեսզի ծրագրերը կանգ չառնեն: Մասնավոր հատվածից փորձում ենք բարեգործությունների միջոցով գումար հայթայթել, ոչ թե ասում ենք՝ գումարը տվե՛ք մեզ, այլ կոնկրետ ծրագրեր ենք առաջարկում: Օրինակ պատանի երկրապահների հետ կապված ֆինանսավորման խնդիրներ կան»,- շեշտեց նա:
Արա Կետիկյանը տեղեկացրեց, որ տարածքային գրասենյակները ևս ֆինանսական խնդիրներ ունեն: Մանվել Գրիգորյանի հետ կապված իրադարձություններից հետո մի շարք կառույցների հետ ԵԿՄ-ն հարաբերությունների որոշակիացման խնդիրի առաջ է կանգնել:
«Պաշտպանության նախարարությունն այն միակ կառույցն էր, որի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվել, շարունակում ենք ամենաակտիվ կերպով համագործակցել, համատեղ ծրագրեր իրականացնել: ԵԿՄ-ն, անկախ սոցիալական խնդիրների լուծումից, ռազմահայրենասիրական դաստիարակությունից, էն տղերքի միությունն է, կառույցն է, ովքեր անհրաժեշտության դեպքում թիվ մեկ ռեզերվն են հանդիսանում բանակի համար»,- մանրամասնեց Արա Կետիկյանը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Մանվել Գրիգորյանի հետ ԵԿՄ-ականները հանդիպել են այն ժամանակահատվածում, երբ նա գրավի դիմաց ազատության մեջ էր, Գրիգորյանը ԵԿՄ-ին մեղադրանքի հետ կապված պարզաբանումներ տվե՞լ է արդյոք, Արա Կետիկյանն ասաց, որ անձամբ ինքը Մանվել Գրիգորյանի հետ հանդիպել է, խոսակցության հիմնական թեման եղել է Գրիգորյանի առողջական վիճակը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/01/23/Ara-ketikyan/2902688?fbclid=IwAR3zLYbTqeu_JWexHaaOHLmsqf0Ai_btTIgJW5dOJqhzI5cani8-DRpmJE0]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18477 դիտում
21:16 13-09-2020
Արմեն Գրիգորյան. Ծնողները մնացել են երես առ երես համատարած ապուշության հետ
62809 դիտում
15:22 14-10-2020
Մենք չենք թողնելու մեր հողը թշնամուն. Մանվել Գրիգորյանի ուղերձը՝ Արցախից
Այս բաժնից
754 դիտում
23:13 28-11-2024
Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան
997 դիտում
22:11 28-11-2024
Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ Նիկոլ Փաշինյան