Զինված անձինք գրավել են Մարիուպոլի տարածքային հանձնաժողովի շենքը
Ուկրաինայի ԿԸՀ֊ի մամլո քարտուղար Կոնստանտին Խիվրենկոն հայտարարել է, որ զինված անձինք գրավել են Ուկրաինայի Մարիուպոլի ընտրական շրջանի կազմում գտնվող տարածքային հանձնաժողովի շենքը։ Այդ մասին փոխանցում է «ՈՒՆԻԱՆ»֊ը։
«Ժամը 11֊ի դրությամբ շրջանի թիվ 59֊րդ տարածքային հանձնաժողովի շենքը գրավված է զինված անձանց կողմից»,֊ մանրամասնել է նա։
Խավիրենկոն միաժամանակ հավելել է, որ շենքի գրավման ժամանակ հանձնաժողովի աշխատակից է տուժել։