211652_close_icon
views-count6257 դիտում article-date 11:12 20-05-2014

Մահվան ելքով վրաերթ՝ Նորք Մարաշում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[info=tips][/info]Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2 մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մայիսի 19-ին, Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով: Ժամը 17:00-ի սահմաններում Նոր Արեշ 30 փողոցի բնակիչ, 64-ամյա Հրայր Մանուկյանը Նոր Նորքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 8 տան մոտ իր կողմից վարած «Երազ» մակնիշի 05 ՏԼ 64 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 68-ամյա Ռոմիկ Վարդանյանին: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ 2 ժամ անց մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ժամեր անց մեղայականով ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և հայտնել, որ վրաերթից հետո ինքը փախուստի չի դիմել, մեկնել է հիվանդանոց, սակայն ոստիկանությունը քննության ընթացքում պարզելու է նրա խոսքերի իսկությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր