211652_close_icon
views-count2961 դիտում article-date 09:16 20-05-2014

Կենտրոնական բանկի նախագահի սենսացիոն հայտարարությունը․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որ երեկ ԱԺ-ում հանդես էր գալիս որպես ԿԲ նախագահի թեկնածու, սենսացիոն, բայց սպասելի հայտարարություն է արել։ Երեկ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ՍԴ հայտնի որոշումից հետո, երբ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի շարք առանցքային դրույթներ եւ մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական են ճանաչվել, ո՞րն է Արթուր Ջավադյանի տեսլականը, ի՞նչ փոփոխությունների պետք է ենթարկվի կուտակային կենսաթոշակային համակարգը եւ արդյոք պարտադիր բաղադրիչը պետք է պահպանվի։ Ջավադյանը հարցին անսպասելիորեն ուղղակի պատասխան է տվել. «Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պարտադիր բաղադրիչը լինելու է, իհարկե լինելու է, ուրիշ բան, թե մենք ոնց ենք դա իրականացնելու։ Առանց այդ բաղադրիչի օրենքի ուժը կորում է։ Խոսքը չի գնում պարտադիր բաղադրիչի մասին, խոսքը գնում է վերանայման մասին։ Պետք է էնպես անենք, որ այդ օրենքի վերջնական դիզայնը համապատասխանի ՍԴ որոշմանը»,- ասել է նա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր