ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև մի քանի մլրդ դրամի ու յուանի սվոփ գործարքի պայմանագիր է կնքվել
Այսօր Պեկինում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև 77 մլրդ ՀՀ դրամի և 1 մլրդ չինական յուանի սվոփ գործարքի պայմանագիր:
Պայմանագիրը միտված է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և ուղղակի ներդրումների ավելացմանը:
ԿԲ նախագահը գտնվում է Չինաստանում ՀՀ նախագահի պաշտոնական պատվիրակության այցի շրջանակում: