211652_close_icon
views-count1441 դիտում article-date 09:03 20-05-2014

Քննարկվում է Յուրի Խաչատուրովին նախագահի խորհրդական նշանակելու հարցը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին նշանակել իրեն խորհրդական։ Այժմ այդ հարցը բուռն քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմում։ Սակայն դեռեւս վերջնական որոշում չկա։ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։ Սակայն վերջինս ասաց, որ ինքը որևէ տեղեկություն չունի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր